Լիլիթ Մակունցը հաստատեց՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու տարբերակը քննարկվում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հերքում, որ նշանակվելու է ԱՄՆ֊ում ՀՀ դեապան։

Նա «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ նման քննարկում կա, բայց դեռ վերջնական որոշում չկա:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շուտով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու: