Հունվարի 9-ին, ժամը 1-ի
սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր
ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի
տղամարդ: Նրան դանակահարել էին:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դեպքի առթիվ հարուցվեց
քրեական գործ:
Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին`
հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ
հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց
պարզվեց ոչ միայն կասկածյալի ինքնությունը, այլև քննության համար էական
նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հունվարի 9-ին,
կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի բար-սրճարանում տեղի
ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Ծաղկաձոր քաղաքի 33-ամյա
մի բնակիչ:
Նույն օրը Հրազդան քաղաքի Ջրառատ
թաղամասի տներից մեկում կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Դանակը հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: