Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի
սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային
անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից
մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:
Ինչպես
տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում
է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը
կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի
անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: