Հարգելի
հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ:
Ես` ՀՀ
ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես
կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս,
հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, դուրս եմ
գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի
արդարացի պահանջին:
Համոզված եմ, որ
իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո
կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է:
Էդգար Գալոյան