Երեկ Մոսկվայում կայացած
եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո իշխանական բոլոր
հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր
համաձայնության` կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։ Այս
մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն
Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչդեռ հայ ժողովուրդն այդ
հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման
սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն, տեղի չունեցավ։
Այսինքն, հերթական անգամ քննարկումը ծավալվել է
բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայն
թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ
չլուծվող` ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է
առկախված։
Էդ ինչի՞ վրա եք հրճվում»: