Երգիչ, երգահան, պրոդյուսեր Արտեմ Վալտերն
իր Instagram-ում գրել է․
«Ես հայ եմ, ես նույնիսկ պարտվելուց
եմ աչքերի մեջ հպարտ նայում: Դու կարող ես ինձ հաղթել ուժով, բայց իմ աչքերում վախ
չես տեսնի, կտեսնես պայքար: Գիտես ինչի՞։ Որովհետեւ ես ծնվել ու մեծացել եմ պայքարում.
պայքարն ու կռիվը մեր նորմալն ա: Մեր ջունգլիներում կամ դու ես ուտում կամ քեզ են ուտում:
Մեզ՝ վայրի սերնդին, հաղթեցին ստով: Բայց մենք ադապտացվում ենք ու մուտացվում: Հային
չեն սպանել, իսկ ինչը մեզ չի սպանում, դարձնում ա ավելի ուժեղ: Հայը էլ նույնը չի,
սա հայի նոր տեսակն ա, ավելի ապրող, ավելի խելացի, ավելի զգոն ու ավելի դաղված...ավելի
վտանգավոր: Եթե մինչեւ երեկ կռվել ենք զենքով, հիմա կռվելու ենք ատամներով, կռվելու
ենք հանուն կյանքի, որ ապրենք, որ լինեք»: