Վրաստանյան սոցցանցերում
հայազգի օգտատերերը տեղեկություն են տարածում, որ ՀՀ կառավարության կայացրած
որոշումը՝ ցամաքային սահմանը հատելու հետ կապված վերաբերում է նաև Վրաստանի
քաղաքացիներին ու այսուհետ առանց որևէ խնդրի կկարողանան հատել Վրաստան-ՀՀ
սահմանը:
Տեղեկությունն Ալիք Մեդիայի հետ
զրույցում հերքեցին Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից:
«Վրաստանն իր
քաղաքացիներին թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը»,- նշել են ծառայությունից
ու հավելել, որ տեղեկություն չունեն, թե երբ հնարավոր կլինի առանց խնդիր այցելել
հարևան երկիր:
Նշենք՝ կան բացառություններ, որոնք հնարավորություն
ունեն դուրս գալ Վրաստանից ու հատել ՀՀ սահմանը, օրինակ՝ ուսանողները:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում է
կայացրել ևս վեց ամսով երկարաձգել կարանտինը՝ որոշակի արտոնություններով: Այսուհետ
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մուտք գործել ՀՀ: