Հայերը բազմաթիվ հանցագործություններ են գործել ու պիտի պատասխան տան․ Ալիևը կրկին սպառնում է

 

Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ հայ ժողովրդին. «Ադրբեջանում արդեն սկսվել է վնասի գնահատման պրոցեսը։ Միջազգային հեղինակավոր ընկերություւնների օգնությամբ տեղի կունենա նյութական, մշակութային, բարոյահոգեբանական և բնապահպանական վնասի համակողմանի գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանին միջազգային դատարաններում ներգրավել որպես մեղադրյալ»,-հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Իսլամական աշխարհի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։ 

Ալիևը նաև մեղադրել է հայերին Արցախի «քրիստոնեական հոգևոր հուշարձանները փոխակերպելու» մեջ։ «Նրանք ձևախեղել են քրիստոնյա հինավուրց ուդինների կրոնական ժառանգության արմատները, նրանք հին Կովկասյան Աղվանքի եկեղեցիները դարձրել են հայկական եկեղեցիներ։ Այսպիսով նրանք բազմաթիվ հանցագործություններ են գործել»,-ասել է Ալիևը։