Փաշինյանը հարբած է եղել, երբ տեսել է տեսանյութը. մանրամասներ՝ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնանկությունից


Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում ներկայացրել է բացառիկ մանրամասներ Նարինե Խաչատուրյանի՝ աշխատանքից ազատման մասին։ Ըստ այդմ, Նկարիչների տանը նկարահանված սկանդալային տեսահոլովակը ցույց են տվել Փաշինյանին երեկ երեկոյան, երբ նա արդեն բավական հարբած է եղել։ 

Փաշինյանը հիստերիկա է սարքել եւ կարգադրել անհապաղ ազատել աշխատանքից Խաչատուրյանին։ Ամենից շատ Փաշինյանին վրդովվեցրել է այն փաստը, որ երբ կինը անվանել է Խաչատուրյանին «դավաճանների կուսակցության ներկայացուցիչ», վերջին չի պաշտպանել իշխանությանն ու Փաշինյանին։