Փաշինյանն ԱԺ-ում է. Նա փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ


Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպման նպատակների ու քննարկվելիք օրակարգի վերաբերյալ իշխանական պատգամավորները լռում են: Սակայն, ինչպես գրել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը, հանդիպմանը քննարկելու են հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները:

Նշենք, որ հանդիպմանը ներկա է նաև Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ գրեթե նույն օրակարգով այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ հանդիպում անցկացվեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ, որին մասնակցում էին միայն հանձնաժողովի իմքայլական պատգամավորները։