
Նիկոլ
Փաշինյանը «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից
պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին»
արձանագրության կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին
որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հաստատել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: