
Իրանը արձանագրել է
կորոնավիրուսի «բրիտանական» շտամի չորս նոր դեպք, կիրակի օրը հայտարարել է երկրի
առողջապահության նախարար Սաիդ Նամակին, հայտնում է РИА Новости-ն։
Ըստ հաղորդագրության, վարակվածները նույն ընտանիքի
անդամներ են, ովքեր եկել են Եվրոպայից:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է
կորոնավիրուսի նոր շտամի հինգ դեպք: Առաջին դեպքը գրանցվել է մի փոքր ավելի վաղ։
Վարակվածներ եկել էր Մեծ Բրիտանիայից։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել: Երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: