2020 թվականի դեկտեմբերի կեսին
Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսի նոր շտամով հիվանդացության դեպք է
հայտնաբերվել Գերմանիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ վիրուսը հայտնաբերել են ընտանիքի մոտ, որը դեկտեմբերի 13-ին
Բադեն-Վյուրտեմբերգ էր ժամանել ՀԱՀ-ից: Ընտանիքի բոլոր անդամները կարանտինի մեջ
էին: Ժամանելուց հետո 5 օր անց նրանց թեստավորել էին, բայց թեստը բացասական
պատասխան էր ցույց տվել: Մի քանի օր անց միայն նրանց մոտ զարգացել են
հիվանդության թեթև ախտանշաններ:
Ընտանիքի անդամներից մեկի երկրորդ թեստը, որը առաջինն էր հիվանդացել, ուղարկել են
լաբորատորիա, որը հաստատել է հարավաֆրիկյան շտամով վարակվելու դեպքը: Ներկայումս
կորոնավիրուսը հայտնաբերվել է 6 մարդու մոտ: