
Լուսինե
Քոչարյանը 2021 թվականի հունվարի 15-ից կազատվի Առողջապահության նախարարության
գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ
Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին
կետով՝
Լուսինե Քոչարյանին 2021 թվականի հունվարի 15-ից ազատել առողջապահության
նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Նիկոլ
Փաշինյանը Գագիկ Երիցյանին Շրջակա միջավայրի նախարարության «բնապահպանական
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից
ազատելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011
թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ
կետը՝
Գագիկ Երիցյանին ազատել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: