Ոչ թե կարիք ունեցող վիրավոր քաղաքացին է գնալու նախարարություն, այլ նախարարությունն է գնալու կարիքները գնահատելու. Փաշինյան


Այսօր կառավարությունը որոշում կայացրեց փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն:


Նա նշեց, որ գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը:


Նիկոլ Փաշինյանն ավելացրեց. «Փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում, գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքնն է գնում, կարիքները գնահատում, ժամանակին այս թեմայով քննարկում ենք ունեցել»,-ասաց նա: