
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է
Գուրգեն Արսենյանին ու Արամ Սարգսյանին։ Նրանց հրահանգել է թիմ հավաքել՝ ընտրություններին
մասնակցելու համար։
Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանը խոստացել է
լուծել կուսակցությունների նախընտրական ծախսերն ու պահանջել է իրեն աջակցող
հայտարարություններ անել: Արամ Սարգսյանը դուրս գալով կառավարությունից՝ սկսել է
կատարել աջակցելու հրահանգը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության վարչապետն այսօր առանձին
հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: