Հունվարի 13-ին, ժամը
00.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար էին բախվել «ԲՄՎ», «Մազդա» և
«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով
տեղափոխվել էր հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.05-ին, «Միցուբիշիի» վարորդ Հրանտ
Եղոյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ժամը 19.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 27-ամյա
մի տղամարդ և հայտնել, որ ավտովթարի ժամանակ «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդն ինքն է
եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տղամարդը ձերբակալվել է:
Նախապատրաստվում են նյութեր: