«Գազպրոմ
Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարեց գազամատակարարման սահմանափակումների
մասին` կապված ցանցում առկա խնդիրների հետ:
Սա առաջին դեպքը չէ, երբ գազամատակարարման ցանցում
խնդիրների պատճառով «Գազպրոմ Արմենիան» որոշ ժամանակով դադարեցնում է գազի
տրամադրումը, բայց սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացիները՝ ՀՀ ողջ
տարածքում, իրենց մաշկի վրա զգում են խնդիրը՝ գազալցակայաններում ու հանրային մի
շարք վայրերում մատակարարման դադարեցման տեսքով: Այս մասին գրում է Mediaport տելեգրամ ալիքը։
«Նախկինում «Գազպրոմ»-ում նման խնդրի դեպքում ՀՀ իշխանությունները
մատակարարում էին պահեստավորած գազը, մինչ դեռ Mediaport-ի տեղեկություններով՝
Հայաստանն այսօր չունի պահեստավորած գազ, քանի որ եղած ռեսուրսը օգտագործվել է և
չի վերականգնվել:
Նախկինում կար խնդրի լուծման ևս մեկ տարբերակ. ՀՀ իշխանությունների
խնդրանքով՝ հարևան Իրանը մեծացնում էր Հայաստանին մատակարարվող գազի ծավալները և
խնդիրը լուծվում էր մինչև ցանցի վերականգնումը:
Փաշինյանի կառավարությունից նման խնդրանքով ևս կապ են հաստատել Իրանի հետ, սակայն մերժում են ստացել»: