Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը. ԶՈՒ ԳՇ-ն ևս մեկ հայտարարություն է տարածել


ԶՈՒ ԳՇ-ն ևս մեկ հայտարարություն է տարածել. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,-նշված է հայտարարությունում: