Թուրքական իշխանություններն իրենց աջակցությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանին


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանում  հեղափոխության փորձ է տեղի ունենում, ինչը թուրքական իշխանությունները դատապարտում են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Աշխարհի որ կետում էլ տեղի ունենա հեղաշրջումը, մենք այն դատապարտում ենք: Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք դրա փորձը Հայաստանում: Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Բանակի օգնությամբ կառավարության տապալումը, ինչպես նաև դրա կողմից կոչն անընդունելի է»,-ասել է Չավուշօղլուն: