
Հանրապետության
նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում
է ԶՈՒ գլխավոր շտաբ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի
աշխատակազմը:
Գեներալները ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պետք է հեռանա։
Mediaport-ի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից:
Այս պահին Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցով ՀՀ նախագահի մոտ է, փորձում է համոզել, որ նա ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը:
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հաստատեցին, որ նախագահը ստացել է առաջարկությունը, սակայն դեռ չի ստորագրել: