Սպանվել է 37-ամյա տղամարդ, ևս երկու հոգի հոսպիտալացվել են


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։


Նշված վայրում հայտնաբերվել է 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կա դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ սպանությոնը կատարելու կասկածանքով որոնվում է Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ -ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն է, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։