Որեւէ մեկը չի կարող մեզ այս պահին ինչ-որ բան պարտադրել. «Իմ քայլի» պատգամավորը՝ Ալիեւի հայտարարության մասին


Ես Ադրբեջանի նախագահի հայտարարությունը գնահատում եմ որպես ցինիկ հայտարարություն ու չեմ ուզում նույն ցինիկ տոնով ու բառապաշարով պատասխանել Ադրբեջանի նախագահին: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ալիեւի այն հայտարարության մասին, թե իրենք Հայաստանին կստիպեն Սյունիքի տարածքով «միջանցք» բացել իրենց համար դեպի Նախիջեւան:

«Բայց կրկնում եմ՝ դա ցինիկ արտահայտություն է: Որեւէ մեկը չի կարող մեզ այս պահին ինչ-որ բան պարտադրել: Կարծում եմ, որ հայտարարության բուն պատճառն այն է, որ Ադրբեջանի սպասումները շատ ու շատ հարցերում չեն իրականացվել՝ կապված ճանապարհների եւ այլնի հետ: Թեեւ ՀՀ-ի կողմից որեւէ կետ չի խախտվել: Ադրբեջանը գուցե այլ պատկերացումներ ուներ, ինչը բերել է Ալիեւի նման ցինիկ արտահայտությանը»,-ասել է նա:

Խաչատրյանն ամեն դեպքում նշել է, որ Ալիեւին նույն տոնով պատասխանելու մասին մտածելիս պետք է հաշվի առվել, որ մենք դեռ գերիներ ունենք Ադրբեջանու: