Երիտասարդ ամուսինների են դանակահարել


Մարտի 10-ին՝ ուշ երեկոյան, դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասի բնակարաններից մեկում: Իրենց բնակարանում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ: Նրանք վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Բուժհաստատության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS-ին փոխանցել է, որ 1986 թվականին ծնված տղամարդն ընդունվել է ծանր վիճակում: Նրա մոտ առկա են եղել կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքեր։

Նա վիրահատվել է, վիճակը կայուն է։ 1986 թվականին ծնված նրա կնոջ մոտ ախտորոշվել են ձախ վերին վերջույթի բազմակի կտրած-ծակած վերքեր` երկրորդ-երրորդ մատների ծալիչ ջլերի վնասմամբ։ Կնոջը տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություն: Նա գտնվում է միկրովիրաբույժի հսկողության տակ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ Ըստ դատախազի՝ դեռ կասկածյալ չկա։