Դոնբասում վերջին օրվա ընթացքում 10 անգամ խախտվել է հրադադարը. մահացել է ուկրաինացի զինվորական

Դոնբասում վերջին օրվա ընթացքում 10 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, մահացել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող` անհայտ պակթուցիկ նյութի պայթելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:


«Անցած օրվա ընթացքում ՝ ապրիլի 3-ին, արձանագրվել է հրադադարի ռեժիմի 10 խախտում: Պեսկի բնակավայրի մոտակայքում գտնվող Վոստոկ օպերատիվ-մարտավարական խմբավորման տարածքում կրակ է բացվել 120 մմ տրամաչափի ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, ձեռքի հակատանկային նռնականետերից և փոքր զենքերից, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով, իսկ Գնուտովո բնակավայրից ոչ հեռու կրակ է բացվել 82 մմ տրամաչափի ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետերից»,-ասված է հաղորդագրության մեջ:


Ուկրաինայի Միասնական ուժերի շտաբից էլ հատնել են, որ Շումա բնակավայրից ոչ հեռու պայթյուն է տեղի ունեցել անհայտ պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով Միասնական ուժերի զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի մարտական վնասվածք է ստացել: