Ապրիլի
5-ին շուրջ 1,5 հազար կալանավոր է փախել Նիգերիայի Օվերրի քաղաքի (Իմոյի հարավային
նահանգի վարչական կենտրոնի) կենտրոնական բանտից: Այդ մասին հաղորդել Է բրիտանական
The Guardian թերթի տեղական տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տվյալներով՝ զինված խումբը դինամիտի միջոցով պայթեցրել
Է բանտի պատի մի մասը և ներթափանցել դրա տարածք: Իր հերթին նիգերիական
Vanguard թերթը նշում Է, որ անհայտ անձինք գրոհով գրավել են շենքը, առնվազն մեկ ոստիկան
սպանված Է:
«Հարձակվողները բանտը գրավել են մեկ ժամում»,- մեջբերում
Է հրատարակությունը իրադրաձությունների ականատեսերից մեկի խոսքը: Նա նշել Է, որ զինված
խումբը գլխավոր մուտքին Է մոտեցել բանակային համարանիշերով ավտոմեքենայով: Այժմ բանտ
են ուղարկվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ: Կատարվում Է փախած բանտարկյալների
որոնում: The Guardian-ի տվյալներով՝ միաժամանակ գրոհի Է ենթարկվել բանտի մոտ գտնվող
ոստիկանական տեղամասը: Այնտեղից նույնպես փախել են նախնական կալանքի տակ գտնվող մարդիկ:
Այնուհետև հարձակվողները հրկիզել են ոստիկանության շենքը: