Զանգել եմ Պուտինին և ասել, որ ուզում ենք հրադադար՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով․ Փաշինյան

Շատ է շահարկվել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո։ Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԳՇ-ի հետ՝ որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի, և այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր։ Հետո ես զանգել եմ ՌԴ նախագահին և ասել, որ ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով։ 

Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այդ կետը (4-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին - խմբ) իրականության հետ որևէ աղերս չունի։ Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։ 

ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, որովհետև 2020թ օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած ելույթում, զեկույցում հավաստիացրել է «Արցախյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն կարող է առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։