
«Ժողովուրդ»-ի
տեղեկություններով՝ երեկոյան Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ
Կարեն Կարապետյանը։ Նա ժամանել է VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորել են նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք
մեքենաներով:
Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորել են 999 99 S դասի մերսեդեսով։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի, Կարեն Կարապետյանն
առաջիկա ընտրություններում սատարելու է Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին վարչապետի
կարծիքով՝ այս պահին երկիրը նման իրավիճակից կարող է դուրս բերել, փրկել միայն ՀՀ
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։