Փաշինյանն այսօր մեկնում է

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Ղազախստան, որպեսզի մասնակցի  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:  

Ապրիլի 29-ին և 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների և ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքը:  

Նշենք, որ ավելի վաղ RBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։ Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այսինքն՝ նաև Հայաստանի համաձայնությունը: