Դատարանն անվավեր է ճանաչել Ալբերտ Ունուսյանին ծառայությունից ազատելու վերաբերյալ նախկին ոստիկանապետի հրամանը

Ոստիկանության նախկին սպա Ալբերտ Ունուսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ դատարանն անվավեր է ճանաչել իրեն ծառայությունից ազատելու վերաբերյալ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանը։ Գրառումը՝ ստորև

«Եկանք, տեսանք, հաղթեցինք

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:

Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:

Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Պատիվ ունեմ»։