Մանգուստի կծելու հետևանքով վարակված կինը կորցրել է քիթը, շուրթերը, ձեռքերն ու ոտքերը | լուսանկարներ

 

Հարավային Աֆրիկայում կինը մանգուստի կծելուց հետո վարակվել է սեպսիսով (հիվանդություն, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով)՝ կորցնելով քիթը, շուրթերը, ձեռքերն ու ոտքերը, գրում է Mirror-ը։


Ինչպես մանրամասնում է պարբերականը, մանգուստը Հարավային Աֆրիկայի 37-ամյա բնակիչ Շանինլեա Վիսերին կծել է 2017-ին․ դեպքից երկու օր անց կինն ուշագնաց է եղել։ 


Հիվանդանոցում, երբ կինն արհեստական կոմայի մեջ է եղել, բժիշկներն անդամահատել են նրա քիթը, շուրթերը, լեզվի ծայրը, ձեռքերն ու ոտքերը։

Բժիշկների խոսքով՝ զարմացած են, որ մարմնի գրեթե 70 տոկոսը վիրահատելուց հետո կինը կարողացել է հաղթել մահացու վարակը։


Իսկ Շանինլեան, որը նոր է վերադարձել հասարակական կյանք, իր The Shan Show հաղորդմամբ մտադիր է պատմել իր կյանքի պատմությունը՝ հուսալով, որ այն կարող է օգնել ինչ-որ մեկին։


Shaninlea Visser from KwaZulu-Natal in South AfricaShaninlea Visser from KwaZulu-Natal in South Africa