Ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային Ժողովն արտահերթ նիստում քննարկում է «մեծն սահմանադրագետ», իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած փոփոխությունների փաթեթը, որոնց հիմնական նպատակն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, կարողանա անարգել մասնակցել նախընտրական հանրահավաքների և հակառակը՝ ընդդիմության հանրահավաքներն իշխանությունը կարողանա որակել որպես «պարտադրված» և հետապնդել դրա կազմակերպիչներին։

Փոփոխություններով նախատեսվում է քրեական պատիժ նախընտրական հավաքները խոչընդոտողների ու նաև «պարտադրանքով» նախընտրական հանդիպումներին մարդկանց մասնակցելու համար։

Այս փոփոխություններով Նիկոլ Փաշինյանը մատնում է սեփական վախերը հատկապես Սյունիքի դեպքերից հետո նա մտավախություն ունի, որ չի կարողնալու նախընտրական հավաքներ անցկանցել հանրապետության առնվազն որոշ մարզերում և նման իրավակարգավորումներով ցանկանում  է քրեականացնել քաղաքացիների՝ իր նկատմամբ վերաբերմունք արտահայտելու քայլերը։

Մյուս կողմից՝ հավաքներին մասնակցության «պարտադրանքը» քրեականացնելով՝ իշխանությունը ցանկանում է հնարավորինս սահմանափակել ընդդիմադիր ուժերի քարոզարշավին քաղաքացիների մասնակցությունը։ Ինչպես ասում են, երկու ահը մի մահ է»: