Զորամասում տագնապ է հայտարարվել

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 1-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:


Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու կարողությունները։