«Տեսնես քանի հազար մարդ մտածեց, որ ճիշտը Ծառուկյանին ունեզրկելն է». համացանցում քննարկում են Ծառուկյանի որդու հարսանիքը | տեսանյութ

 

Համացանցում քննարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքը: Նշենք, որ երեկ տեղի ունեցած հարսանիքին նորապսակները եկեղեցի են ժամանել ուղղաթիռով, հարսանիքին էլ ավարտվել է մոտ 30 րոպե տեւողությամբ շքեղ հրավառությամբ, ինչն առաջացրել է ֆեյսբուքյան օգտատերերի վրդովմունքը:

«Այդ խիստ անտեղին, խիստ անհարիր հրավառությունից հետո տեսնես քանի՞-քանի հազար մարդ մտածեց, որ այնուհանդերձ ճիշտը Ծառուկյանին ունեզրկելն է։

Նույնիսկ ե՛ս մտածեցի, որ սալյուտի հրանոթները պիտի պետականացվեն և վերջ։

Ահավոր տհաճ է, ահավո՛ր....»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: