Նախարարությունը հորդորում է COVID-19-ի նշաններ առաջանալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկի

Առողջապահության նախարարությունը բնակչությանը, հատկապես հղիներին, հորդորում է COVID-19 հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ անմիջապես դիմել հսկող բժշկին:

«Վերջին շաբաթների ընթացքում COVID-19 հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ եւ բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։