Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. Թորոսյանը սակայն հերքում է լուրը. Mediaport

Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար: Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիան դադարեցնելուց հետո, անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները այցելել են կառավարություն՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թորոսյանն իրեն հատուկ լկտի պահված է դրսևորել, ծնողների նյարդերը տեղի են տվել: Միջադեպը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առջև:

Արսեն Թորոսյանին զայրացած ծնողների ձեռքից փախցրել են Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու մի քանի այլ աշխատակիցներ:

Ավելի ուշ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում սովորականի պես հերքել է լուրը. «Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք»: