Եթե օգտագործում եք Telegram ապա իմացեք այս կարևոր փոփոխության մասին

Telegram-ը մայիսին տեսանյութ կավելացնի ձայնային չաթերում, ինչը մեսենջերը խմբային տեսազանգերի հզոր հարթակ կդարձնի, իր ալիքում գրել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը:

«Էկրանի համատեղ օգտագործում, կոդավորում, աղմուկի ճնշում, անհատական համակարգիչների եւ պլանշետների աջակցություն. այն ամենը, ինչ կարող եք ակնկալել ժամանակակից վիդեոկոնֆերանսի գործիքից, սակայն՝ Telegram-ի մակարդակի ինտերֆեյսով, արագությամբ եւ կոդավորմամբ: Հետեւեք թարմացումներին»,- գրել է Դուրովը:

Բացի այդ, նա նշել է, որ Telegram-ի երկու նոր վեբ տարբերակները՝ WebK-ը եւ WebZ-ը, Telegram–ի ամենաքրոսպլատֆորմայինն են այս պահի դրությամբ: «WebK-ն ու WebZ-ը այս պահին Telegram-ի ամենաքրոսպլատֆորմայինն տարբերակներն ենորոնք մենք առաջարկել ենք մինչ այս պահը. դուք կարող եք անմիջապես մուտք գործել ձեր չաթեր ինչպես ձեր բջջային, այնպես էլ անհատական համակարգչից անմիջապես վեբ բրաուզերից: Ոչ մի ներբեռնում, ոչ մի տեղադրում»,- գրել է Դուրովը:

Նա նշել է, որ Telegram-ի այս վեբ տարբերակները «լուսային տարիներով» առաջ են անցնում նրանից, ինչ կարող է առաջարկել ցանկացած այլ սոցիալական ցանց համացանցում: Որպեսզի դրանք 100 տոկոսով լցված լինեն, Telegram-ն այժմ փորձարկում է վեբ տեսազանգերի ներքին ֆունկցիոնալ տարբերակը, որը կավելացվի մոտ ապագայում: