6-ամյա տղան մահվան ելքով վրաերթի է ենթարկել մորը

 

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի ոստիկանությունը հետաքննում է որդու կողմից մորը մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6-ամյա տղան «Վազ 21074» մակնիշի մեքենայի ղեկին է նստել և գործի դրել շարժիչը։ Մեքենան շարժվել է դեպի ետ՝ վրաերթի ենթարկելով երեխայի մորը, որը մնացել է մեքենայի և հետևում կայանված Nissan Murano մեքենայի միջև։

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ընթանում է հետաքննություն։