Քաղաքային կոմպակտ ավտոբուսների հերթական խմբաքանակը հասավ Երևան

 

Քաղաքային կոմպակտ ավտոբուսների հերթական խմբաքանակը հասավ Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Հերթական խմբաքանակը եկավ: Նախապատրաստական աշխատանքներից հետո կոմպակտ դասի ավտոբուսները կհայտնվեն Երևանի փողոցներում»,- գրել է նա: