ԱԱԾ տնօրենը հրաժարվել է աջակցել Փաշինյանին՝ Ալիևի հետ գաղտնի պրոտոկոլը ստորագրելու հարցում

Հայաստանի ԱԱԾ-ում իմ աղբյուրները հայտնում են, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կատեգորիկ կերպով հրաժարվել է աջակցել Նիկոլ Փաշինյանին Ալիևի հետ գաղտնի պրոտոկոլը ստորագրելու հարցում:

ԱԱԾ բոլոր աշխատակիցներին հրահանգված է կապի դուրս չգալ կառավարության աշխատակազմի աշխատակիցների հետ: Այս մասին գրում է Արամ Գաբրիելյանովը:

«Փաշինյանը շատ ստոր խաղ է խաղում հայ ժողովրդի հետ։ Իմ տեղեկություններով՝ պատրաստվում է երկու փաստաթուղթ։ Դրանցից մեկն ուղղակի ոչ մի բանի մասին է՝  ամեն լավի համար, ընդդեմ ամեն վատի։ 

Երկրորդը գաղտնի արձանագրություն է անկլավային տարածքների հանձնման և Արցախի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին:

Այս գաղտնի արձանագրությունը կազմում են անձամբ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, որին մասնակցում է նաև Պաշտպանության նախարարը և հայտնի ադրբեջանամոլ Կարապետյանը։ Արտգործնախարարությունն ու Արա Այվազյանը հեռացված են փաստաթղթերի պատրաստման գործընթացից»,-գրել է նա: