Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից զոհված զինվորի դեպքից հետո ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին, շեշտել է, որ այն պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական եղանակներով:

«Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով»,- հայտարարել է
 Սեմերիկովը՝ ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում:

Վերջինս հավելել է, որ «վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի»:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։  

Այս մասին «Առաջին»-ին հայտնել են ՊՆից։