Դե եկեք պարզենք ով է դավաճանը, կապիտուլյանտը, հողատուն. Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դո՛ւք եք. Փաշինյան | տեսանյութ


Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրախանյանի դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում մեղադրանք է հնչեցրել, որ գործող իշխանությունը իրարամերժ հայտարարություններով, ձևակերպումներով և դիրքորոշումներով տապալել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցային գործընթացը։

«Կարծում եմ, որ ավելի շատ հարցեր հնչեն բովանդակային դեպի իշխանության և այդ մեղադրանքները հիմնավորվեն և տեսնենք՝ դավաճանը ո՞վ է: Սերժ Սարգսյանը պատրաստ էր  7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ասում էր ոչ, պետք է տաք ավելին:

Ադրբեջանը ամեն անգամ առաջ էր քաշում նոր պայմաններ և ես պնդում եմ դա: Սերժ Սարգսյանը ավելին էր տալիս Ադրբեջանին, կեսն էլ էր տալիս, բայց Ադրբեջանը էլի ասում էր՝ ոչ: Սերժ Սարգսյանը օգտագործում էր բնակիչ եզրույթը արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին։ Ինձ զարմացրեց, որ հանրապետականները արձագանքեցին և ասացին՝ խորհրդային միության ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին ադրբեջանցիները, այսինքն ֆիքսեցինք սա, որ ԽՍՀՄ-ի  մարդահամարին, ԼՂԻՄ-ում բնակվել է 40.000 ադրբեջանցի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ինչպես միշտ իր դերում է և խոսում է բղավելով: ԱԺ-ում աշխատող լրագրողները կատակում են, թե Փաշինյանին կարող ենք Բաղրամյանից էլ լսենք, ձայնը հասնում է նաև այնտեղ: