«Գերին հերոս չի, որ զուռնա-դհոլով դիմավորեք, ուշքի՛ էկեք». Քրիստ Մանարյան

 

«Գերին հերոս չի, որ զուռնա-դհոլով դիմավորեք, ուշքի՛ էկեք։ Ոչ մի ամերիկացի կամ եվրոպացի նման բան չի անի, դա տրամաբանությունից դուրս ա։ Գիրք կարդացեք, կինո նայեք, էդ էլ հո փողով չի՞։ Գիտե՞ք, թե ով ա հերոսը. հերոսը մահկանացու աստված ա, մեկը, ով աստծո գործառույթներ իրականացնելու իրավունք ունի, բայց սահմանափակված ա ժամանակով։ Մի՛ վերանայեք մարդկության արժեհամակարգի հիմքերը. դրանք ի վերջո կփլվեն ձեր ու մեր գլխին, հետո ո՞նց ենք փլատակներից դուրս գալու»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստ Մանարյանը:

Ավելի ուշ Քրիստ Մանարյանը հեռացրել է գրառումը՝ մեկնաբանությունների պատճառով, և հետևյալը գրել 

«Ոչ մեկի հոգին ալեկոծել չէի ցանկանում իմ գրառումով։ Բայց եթե գրածիս իմաստը չհասկացվեց՝ ուրեմն գրառումս հանում եմ։ Ժամանակը բոլորիս դատավոր։ Էլ մի գրեք, մնանք մեր տեսակետներին»: