ՊՆ նախարարը հրաժարական տվեց. նրան կփոխարինի ԳՇ պետի առաջին տեղակալը

Հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնակատարից ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու առաջարկ։ 

Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից։ 

Առաջարկ է ստացվել նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին Պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Ավելի ուշ ՊՆ-ից տեղեկացրին, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ 

«Առաջին»-ը ավելի վաղ գրել էր, որ Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Արշակ Կարապետյանը կնշանակվի ՊՆ նախարար: