Հայաստանի տարածքն Արևմտյան Ադրբեջանի տարածքն է ու մենք «վերադառնալու» ենք

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լելյա Աբդուլաևան պատասխանել է Շառ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին:

Բացի մի շարք աբսուրդային հայտարարություններից, ադրբեջանցի պաշտոնյան արտաբերել է հերթական անհեթեթությունը, թե «ադրբեջացի ժողովրդի հիշողության մեջ Հայաստանի տարածքն անվանվում է Արևմտյան Ադրբեջան, որտեղից ադրբեջանցիներն արտաքսվել են 3 անգամ, վերջին անգամ՝ 1988-ին»:

Նա նաև ասել է, որ «ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հայրենիք վերջիններիս բնական իրավունքն է: Դա տարածքային նկրտում չէ, այլ փախստականների վերադարձ իրենց տուն, ինչն իբր արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ»: